ՀՀ ոստիկանության օրը' ապրիլի 16-ին, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանն ու Անգելինա Գասպարյանը հանդես կգան համատեղ երգով, որը կոչվում է “Դու զավակն ես Աստծո տան”:

 

ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնի պետ Արմեն Գեւորգյանի փոխանցմամբ' ոստիկաններին նվիրված ստեղծագործության խոսքերի ու երաժշտության հեղինակը Քնարիկ Սասունյանն է.“Երբ առաջին անգամ լսեցի երգը, մտածեցի, որ ձայնային գեղեցիկ համադրություն կստացվի, եթե այն կատարեն Սոֆին, Միհրանը եւ Անգելինան: Չսխալվեցի, շատ գեղեցիկ գործ է”:

 

“Դու զավակն ես Աստծո տան” երգի ձայնագրությունն ու տեսանյութի նկարահանումները տեղի են ունեցել օրերս: Այն առաջին անգամ կհնչի ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնում կայանալիք համերգի ավարտին: “Հուսով ենք' մինչ այդ տեսանյութը եթեր կհեռարձակենք”, - BRAVO.am-ին ասել է Արմեն Գեւորգյանը:

 

Մեզ հետ զրույցում Սոֆի Մխեյանն էլ տեղեկացրել է, որ սա իր առաջին համագործակցությունն է թե′ Միհրան Ծառուկյանի, թե′ Անգելա Գասպարյանի հետ. “Երգը լսելուն պես մեծ սիրով համաձայնեցի համագործակցել ու եւս մեկ անգամ գովերգել ոստիկաններին”: