Մեգան Ֆոքսի հղիության թեման ամենաքննարկվողներից է վերջին շրջանում․ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նրա սիրելին՝ Մաշին Գան Քելին, Billboard Music Awards երեկույթի ժամանակ ելույթի ընթացքում ասաց, որ երգը նվիրվում է նրանց ապագա զավակին։

Ավելի ուշ Page Six լրատվամիջոցը հայտնեց, որ նույն երեկույթի After Party-ի ժամանակ Մեգան Ֆոքսը նույնիսկ չի դիպչել ալկոհոլին, որը նրան հատուկ չէ։

Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսն ու Մաշին Գան Քելին հարաբերությունները սկսել են 2020 թվականի հուլիս ամսվանից, անմիջապես դերասանուհու ամունալուծվելուց հետո, իսկ ձմռանը ռեփերը առաջարկություն արեց Մեգանին։