Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աստղիկը վառ գույնի զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների եւ հետաքրքիր գոտու հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Գեղեցկուհի»։