Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում հայտնել են իրենց նորածին դստերը անունը։

Ապրիլի 18-ին ծնված երեխայի անունը Բելլա Էսմերալդա է։ Ռոնալդուի երկվորյակ որդին մահացել էր։

Ռոնալդուն ունի եւս չորս երեխա։ Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010-ին։ Մայրը հայտնի չէ։ Եվան ու Մատեոն ծնվել են 2017-ին փոխնակ մորից։ 2017-ին էլ ծնվել է Ջորջինայի առաջնեկը։ Աղջկա անունը Ալանա Մարտինա է։