«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Պերուում հանգստից։

«Անվերջ կարելի է նստել քարին ու նայել այս գեղեցկությանը։ Հիանալ քաղաքի անցուդարձով, հասկանալ, որ դու շատ հեռու ես, բայց այդ անցուդարձի մի մասն ես կազմում։ Հետո արդեն քաղաք իջնելիս և քայլելիս փողոցներով, մտքովդ կանցնի։ Գուցե մեկն էլ հիմա ինձ է հետևում բարձրությունից»,-լուսանկարներին կից գրել է նա։