«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը Պերու է մեկնել, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

«Երբ մարդու բնավորությունը աշխույժ է եւ ուրախ, նա չի կարող հանգիստ իր տեղը նստել։ Իրեն պետք են նոր հետաքրքրություններ և արկածներ։ Իսկ արկածի փնտրման լավագույն ճանապարհը ճանապարհորդությունն է։ Դե ինչ, գնացինք նոր արկածներ որոնելու»,- լուսանկարը մակագրել է Լուսինեն։