Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում մոդելը կրում է համարձակ բացվածքով սպիտակ վերնաշապիկ, սեւ ժիլետ։ Նա արձակել է մազերը, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Շուշանի կերպարը համալրում են աքսեսուարները․ վզնոց, թեւնոց, ժամացույց։ «Իմ մյուս տեսակը», - մեկնաբանել է նա։