Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծվելուց հետո Քանյե Ուեսթը բազմաթիվ հրապարակային հայտարարություններ է արել նրա մասին։ Ռեփերը դժգոհ է եղել երեխաների դաստիարակությունից եւ գանգատվել է, որ իրեն թույլ չեն տալիս ժամանակ անցկացնել նրանց հետ։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ռեփերը պատրաստվում է գնալ բուժման։

Քիմն իր հերթին շարունակում է աջակցել նախկին ամուսնուն։ Վերջերս ABC-ին տված հարցազրույցում նա բացահայտեց, որ իրենց երեխաները տեղյակ են Քանյեի խնդիրների մասին: «Ես իսկապես բաց եւ ազնիվ եմ նրանց հետ: Փոքրերը (Չիկագո, Փսալմ) շատ բան չեն հասկանում, բայց մեծերը (Նորթ, Սեյնթ) ամեն ինչից տեղյակ են»,- ասել էր նա։

Քիմը խոստովանել է, որ երեխաների հետ լուրջ խոսակցություններ է ունեցել հոր հետ նրանց հարաբերությունների մասին։ «Նրանք գիտեն, որ ընտանիքն ամենակարեւորն է, ուստի միշտ կաջակցեն նրան», - հավելել է Քիմը։