«Орёл и Решка» նախագծի նախկին հաղորդավարուհի Անաստասիա Իվլեյեվան իր երկրպագուների հետ շատ անկեղծ է համացանցում, նա միշտ տեղեկացնում է ինչպես իր հաջողությունների, այնպես էլ անախորժությունների մասին:

Վերջերս Նաստյան հայտնել էր իր հետևորդներին այն մասին, որ գիրացել է և ցանկանում է նիհարել․ նա հաճախ դիետաներ է պահում, սակայն դրանք երկար չեն տևում։ Հաղորդավարուհի թուլություն ունի գինու և չիպսերի նկատմամբ, իդեպ արդեն թողարկել է իր բրենդային չիպսերը։

Նախօրեին Անաստասիան հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցադրում է մարմինը․ երկրպագուները հավատիացրել են, որ նրան նիհարել պետք չէ և նրա մարմինը շատ գեղեցիկ է։

«Ինձ դուր է գալիս ունենալ հյութալի կազմվածք, սակայն ես նաև սիրում եմ լինել նիհար»,- մեկանբանել է հաղորդավարուհին։    

Երկրպագուները անհամբերորեն սպասում են նախկին ամուսնու` ռեփեր Էլջեյի արձագանքին։