Շոկոլադով ու չամիչով կեքս պատրաստելը չափազանց հեշտ է, իսկ համը կտպավորի Ձեզ. այն ուղղակի հալչում է բերանում:

Պատրաստման համար անհրաժեշտ մթերքնրն են՝

1. 3 ձու
2. 1 բաժակ բուսական յուղ,
3. 1 բաժակ շաքարավազ,
4. 2 բաժակ ալյուր,
5. ½ բաժակ չամիչ,
6. 1 շոկոլադե սալիկ,
7. 2 թեյի գդալ խմորիչ,
8. 2 թեյի գդալ վանիլին:

Պատրաստման եղանակը՝

Ձուն խառնել շաքարավազի հետ: Ալյուրին խառնել խմորիչը, վանիլինը, շաքարի հետ հարած ձուն, բուսական յուղն այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Չամիչը 15 րոպե թողնել եռացրած ջրի մեջ, ապա լվալ սառը ջրով ու ավելացնել խմորին: Շոկոլադն անցկացնել քերիչով և նույնպես ավելացնել ընդհանուր զանգվածին:
Ստացված խմորը 45 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

Շոկոլադով ու չամիչով կեքսը պատրաստ է: Բարի ախորժակ: