Ամերիկյան Forbes հրատարակությունը ներկայացրել է 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող հայտնիներին։ Ցանկը հրապարակված է ամսագրի կայքում։

Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը։ Վիզուալ էֆեկտների Weta Digital ստուդիայի իր մասնաբաժնի վաճառքից կինոռեժիսորը վաստակել է 580 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում երաժիշտ Բրյուս Սփրինգսթինն է՝ 435 միլիոն դոլարով։ Նա կարողացել է հարստանալ՝ վաճառելով իր երաժշտության իրավունքները Sony Music Group լեյբլին։ Երրորդ տեղում է ռեփեր Jay-Z-ն՝ 340 մլն դոլարով Tidal երաժշտական ծառայության և շամպայնի Armand de Brignac ապրանքանիշի իր բաժնետոմսերի վաճառքից։

Լավագույն տասնյակում են նաև դերասան Դուեյն Ջոնսոնը (270 միլիոն դոլար), ռեփեր Քանյե Ուեսթը (235 միլիոն դոլար), South Park-ի ստեղծողներ Թրեյ Փարքերը և Մեթյու Սթոունը (210 միլիոն դոլար), երաժիշտ Փոլ Սայմոնը (200 միլիոն դոլար), դերասան/ռեժիսոր Թայլեր Փերին (165 միլիոն), OneRepublic փոփ ռոք խմբի վոկալիստ և ռոք երաժիշտ Ռայան Թեդերը (160 միլիոն), և գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը (130 միլիոն):