«Նորաձևության պատմաբան» Ալեքսանդր Վասիլևը Fashion Podcast YouTube֊յան ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն ստիպել են հրաժարվել շարֆերից և վզկապներից՝ համացանցում ծաղրի ենթարկվելու պատճառով։

 

«Մտածեցի՝ եթե պետք լինի, կարող ենքապրել նաև առանց էթնիկ աքսեսուարների, շարֆերի։ Հիմա ես վզկապներ չեմ կրում։ Ընդհանրապես, դա պայմանավորված է ծաղրով, որոնցով ինձ մեղադրում էին շարֆերի ու զարդերի առատության մեջ։ Դա խնդր չէ։ Եթե անհրաժեշտ կլինի, ես կնստեմ շապիկով», - ծիծաղելով՝ ասել է Վասիլևը:

Սակայն նա հավելել է, որ չի սիրում սպորտային կոշիկներ կրել։ Նա այդ կոշիկները հարմարավետ կամ էսթետիկ չի համարում։ Վասիլևի խոսքով՝ իրեն ստիպում են հագնել դրանք, քանի որ իրեն ցուցադրում են կադրում, իսկ սպորտային կոշիկները հանրաճանաչ և թրենդային կոշիկներ են։