Հեռուստահաղորդավարուհի և դիզայներ Մարիկայից բաժանվելուց հետո “Comedy Club”-ի հումորիստ Պավել Վոլյան երկրորդ ընտրությունն է արել: Այս անգամ նրա ընտրյալը 27-ամյա մարմնամարզիկ Լայսան Ուտյաշևան է:

Ինչպես հայտնում է MSN-ը Պաշայի և Լայսանի գաղտնի ամուսնությանը հաջորդեց նրանց առաջնեկի առաջիկա ծնունդի մասին ուրախալի լուրը: Լայսանի նախկին մարզիչը հայտնել է, որ նա վաղուց է ամուսնացել և արդեն հղի է: Ըստ լուրերի' նրանց առաջնեկը լույս աշխարհ կգա ամռանը:
Նշենք, որ անցած տարին շատ ծանր է եղել Լայսանի համար. մարտի 12-ին ինֆարկտի հետևանքով մահացել է նրա մայրը, իսկ սեպտեմբերին նրա նախկին ընտրյալը' Վալերի Մելադձեն, նրան մեղադրել է մեծածավալ գողության մեջ: Ակնհայտ է, որ անցել է այդ սև գիծը և Լայսան գտել է իր երջանկությունը: