Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը բացահայտել է պատճառը, թե ինչու է որոշել բնակություն հաստատել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողքին։ Հիդդեն Հիլզ քաղաքում (Լոս Անջելեսի շրջան, Կալիֆորնիա) իր նախկին կնոջ առանձնատան դիմաց գույք գնելու մանրամասները արտիստը պատմել է Hollywood Unlocked-ին տված հարցազրույցում։

«Երեխաների հետ շփումն ինձ հանգիստ է տալիս զբաղված գրաֆիկի ժամանակ։ Դրա համար եմ գնել տունը»,- կիսվել է Ուեսթը։ Ռեփերը նշել է, որ ռանչոյի գնումը չպետք է կապել Քիմ Քարդաշյանի հետ վերամիավորվելու ցանկության հետ։ Երաժիշտը նաև նշել է, որ չի ցանկանում հետևել հոր օրինակին, ով Ատլանտայից Չիկագո չի տեղափոխվել իր հետ լինելու համար։ «Ոչ կարիերան, ոչ երաժշտությունը, ոչ էլ մեդիան չեն կարող ինձ բաժանել իմ երեխաներից: Եվ ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան այդ մասին»,- հավելել է Ուեսթը:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ յոթ տարվա ամուսնությունից հետո Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ հեռուստաաստղը հանդիպում է կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, վերջերս զույգը նույնիսկ համատեղ հանգստի է գնացել Բահամյան կղզիներ։