Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Վալենտինի օրվան նվիրված Victoria's Secret-ի ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում։ Մոդելի գայթակղիչ լուսանկարները հայտնվել են բրենդի Instagram-ում։

25-ամյա Բելլան կեցվածք է ընդունել նուրբ վարդագույն և սև ներքնազգեստի հավաքածուներով՝ կերպարները լրացնելով զարդերով։

Նշենք, որ տոնական արշավին մասնակցել են տարբեր կառուցվածքով ու ազգությունների մոդելներ, այդ թվում՝ plus-size-ի ներկայացուցիչներ Պալոմա Էլսեսսերը և Յումի Նուն։