Սուպերմոդել Բելլա Հադիդը ցուցադրել է Victoria's Secret-ի ներքնազգեստի գովազդի նկարահանման կուլիսային կադրերը։ Նրա Instagram-ի էջում գայթակղիչ լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվել։
 
25-ամյա մոդելը ներկայացել է թավշյա բազմոցի վրա պառկած՝ կարմիր ներքնազգեստով։ Նրա կերպարը լրացնում էին գուլպաներն ու սանդալները:
 
Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Զոի Գրոսմանն էր։
 
Բելլայի հրապարակումը հավաքել է գրեթե 900 հազար հավանում և ավելի քան 1,6 հազար մեկնաբանություն։ Երկրպագուները հիացել են աստղի արտաքինով և հաճոյախոսություններով ողողել նրան։