Երգչուհի Արմինկան նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված հոլովակում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, կարմիր երանգի երկարափեշ զգեստ է կրում, որը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Երգչուհին հավաքել է մազերը, նախընտրել ընդգծված շպար։ Իսկ կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Շքեղ»։