Շվեդիայի նոր կառավարությունում բարձրագույն կրթության և գիտության նախարար է նշանակվել տրանսգենդեր Լինա Ակսելսոն Քիլբլոմը։ Սա երկրի պատմության մեջ առաջին նման դեպքն է, հայտնում է Nordic News-ը՝ հղում անելով շվեդական լրատվամիջոցներին։ Նա 51 տարեկան է և 1990-ականների վերջին սեռափոխության վիրահատության է ենթարկվել:

Նախկինում Անդերսոնն ինքը ղեկավարում էր ֆինանսների նախարարությունը, այժմ այս պաշտոնը կզբաղեցնի Ներքին գործերի ներկայիս նախարար Միքայել Դամբերգը։ Նրան կփոխարինի Մորգան Յոհանսոնը, ով կգլխավորի նաև արդարադատության նախարարությունը։