''Հայաստանի ձայնը'' հեռուստանախագծի լավագույն մասնակիցներից մեկը' Գևորգ Մարտիրոսյանը, նոր երգ է ներկայացրել:

''Երկրային հրեշտակ'' կոչվող ստեղծագործության հեղինակը Վիգեն Գևորգյանն է, գործիքավորումը կատարել է Էմանուել Հակոբյանը:

Ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր Սամվել Ղազարյանը, առաջիկայում սպասվում է ևս մեկ նոր երգ Գևորգի կատարմամբ, որի հիման վրա կնկարահանվի նաև տեսահոլովակ:

ArmStar.am-ը շնորհավորում է Գևորգ Մարտիրոսյանին երգի պրեմիերայի կապակցությամբ: