Մոլդովացի մոդել և բլոգեր Դարիա Ռադիոնովան, ով 2019 թվականին իր Lamborghini Aventador-ը ծածկել էր Swarovski բյուրեղներով, ավտովթարի է ենթարկվել։ ՃՏՊ-ից հետո մեքենայի նկարները հայտնվել են Daily Mail-ում։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել, երբ բլոգերի մեքենան կայանված է եղել Լոնդոնի փողոցներից մեկում, որտեղ նա բնակվում է։

Հայտնի է նաև, որ մեղավոր վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ռադիոնովան չի մեկնաբանել վթարը, սակայն Instagram-ում այդ կապակցությամբ հրապարակում է կատարել։

«Հուսով եմ, որ կարման կհարվածի ձեր դեմքին՝ նախքան ես դա կանեմ»,- գրել է մոդելը։