Կանադական երգչուհի Ավրիլ Լեւինը ադամանդե ամուսնական մատանին, որը նվիրել է նրա փեսացուն, Nickelback խմբի ղեկավար Չեդ Քրյուգերը:

Ըստ Daily Mail-ի, 28-ամյա երգչուհին եւ 38-ամյա ռոքերն արդեն ներկայացրել են հարսանեկան ծրագրերը: Զույգը խոստովանել է, որ ցանկանում է հսկայական շքեղ արարողություն կազմակերպել: Նրանց նշանադրությունը կայացել էր անցյալ տարվա օգոստոսին, հանդիպելուց մեկ ամիս անց: Քրյուգերը Լեւինին ամուսնության առաջարկություն է արել ստուդիայում, որտեղ նրանք համատեղ երգեր էին ձայնագրում: Երգիչը նաեւ խոստովանել է, որ երբեք չի մտածել ամուսնության մասին, բայց Ավրիլի հետ հանդիպումը շրջել է իր կյանքը:

Հիշեցնենք, որ առաջիկա հարսանիքը վերջին շրջանում Լեւինի կյանքի միակ փոփոխությունը չէ: Վերջերս երգչուհին թողարկեց Abbey Down անվամբ հագուստի սեփական շարքը եւ հիմնադրեց առողջական սահմանափակ հնարավորություններով երեխաների օգնության բարեգործական հիմնադրամ: