Մոսկվայում մահացել է 49-ամյա դերասան Դմիտրի Գումենեցկին, ով հայտնի է «Բրիգադա» հեռուստասերիալում Շմիդտի դերով։ Այս մասին հայտնում է ռուսական հինգերորդ ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հաղորդվում է, որ դերասանը մահացել է բանտից դուրս գալուց անմիջապես հետո՝ հոկտեմբերի 29-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

2015 թվականին Գումենեցկին ութ տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի մեծ խմբաքանակ պահելու համար։ Նա պետք է ազատ արձակվեր 2023 թվականին, սակայն այս տարվա գարնանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց՝ առողջական խնդիրների պատճառով։

Telegram 112 ալիքի տվյալներով՝ դերասանի մահվան պատճառը քաղցկեղն է։