Երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ տոպ է կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքը։ Հունահայ երգչուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Եթե սկսել ես զրոյից' ձեռքումդ ոչինչ չունենալով, բայց կարողացել ես դառնալ այն, ինչ հիմա ես, միշտ ամենահարուստ հոգին ես ունեցել»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ»։