Բրիտանացի մոդել Դեմի Ռոուզը, որին հաճախ համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ, արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է Մեքսիկայում և գայթակղիչ կադրեր է հրապարակում Instagram-ում ՝ տեղի էկզոտիկ բնապատկերների ֆոնին:

Դեմիին հաջողվել է փորձել լողազգեստի տարբեր մոդելներ, ինչպես նաև լուսանկարվել է ամբողջովին մերկ:

Նկատենք, որ առանց հագուստի նրա լուսանկարը հավաքել է ավելի քան 1,6 միլիոն հավանում: Ընդհանուր առմամբ, 26-ամյա մոդելին հետևում է ավելի քան 18 միլիոն մարդ:

Բրիտանացի Ռոուզը ութ տարի է` զբաղվում է մոդելային գործունեությամբ և կարծում է, որ դեռահաս տարիքում բռնության ենթարկվելուց հետո իր կարիերան «օրհնություն» էր: