Հանրաճանաչ 35-ամյա դերասանուհի Մեգան Ֆոքսը և նրա սիրելին` երաժշտ Machine Gun Kelly-ն ոճային ու թեժ ֆոտոսեսիա են կազմակերպել GQ ամսագրի համար, գրում է Daily Mail-ը:

Կադրերից մեկում պատկերված է նրանց կրքոտ համբույրը, իսկ մյուսում՝ մերկ Մեգանը կողքի վրա նստել է բազմոցին, որպեսզի ինչ-որ կերպ ծածկի իր մարմնի ամենաինտիմ հատվածները: Նա ձեռքերում ատրճանակ է պահում, իսկ նրա կողքին կանգնած է Machine Gun Kelly-ն՝ երկար վերարկուով, կիսավարտիքով և բարձր կոշիկներով:

Մյուս լուսանկարներում երաժիշտը վամպիրի պես կծում է Մեգանի պարանոցը, մինչ նա կորսետով ցույց է տալիս իր փարթամ կրծքերը: Մյուս կադրում դերասանուհին բռնել է իր սիրելիի կոկորդից՝ ուշադրությամբ նայելով տեսախցիկին: Նման երկակիությունը, ըստ զույգի, պարբերաբար առկա է իրենց հարաբերություններում: Երգչուհին և հոլիվուդյան աստղը կատարյալ են միմյանց համար, բայց նրանց սիրո պատմությունը ավելի շատ նման է սարսափելի հեքիաթի:

«Դա շատ լարված հարաբերություններ են: Մեր հոգիներն ընտրել են այս ճանապարհը՝ տեսնել թե՛ մեր մեջ, թե՛ միմյանց մեջ այն ամենաթաքնված ստվերները, որոնք մենք չէինք ցանկանում նկատել և փորձում էինք մեզնից հեռու վանել: Այն պետք է դրախտ լիներ, բայց ես զգում եմ, որ միասին դժոխք ենք գնում»,- պատմել է Մեգանը: