Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային հմայիչ կերպարում։

Իր միկրոբոլոգում հրապարակված նոր կադրում Անատին կրում է կանաչ երանգի, վանդակավոր պրինտով, ոճային վերնազգեստ, ինչը համադրել է սպիտակ երկարաճիտների հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ ու արտահայտիչ շպարին։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել․ «Գեղեցիկ»։