Ջորջիո Արմանիի իտալական ապրանքանիշը 20 տարվա մեջ առաջին անգամ ցուցադրվել է Միլանի պատմական Via Borgonuovo սրահում։ Դիզայների խոսքով՝ Métissage (խաչասերում) վերնագրով հավաքածուն ճանապարհորդություն է Հայաստանի տարածքով: Մի քանի տարի առաջ, որպես քիչ հայտնի փաստ, հաղորդվում էր, որ Ջորջիո Արմանին, որն ի սկզբանե իտալացի է, կապ ունի Մերձավոր Արևելքի երկրրներից մեկի հետ՝ շնորհիվ իր ծնողների, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից 1915 թվականին փախել են Իտալիա: Հազվադեպ հարցազրույցներից մեկում՝ դիզայները հաստատել է այս փաստը: Եվ ահա, նա մի ամբողջ հավաքածու է ստեղծել՝ ընդգծելով իր արմատներն ու հայկական ծագումը։