Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հայտարարել է, որ 100 հազար հետեւորդի է կորցրել իր կրծքի լուսանկարի պատճառով։ Արտիստի խոսքերը մեջբերել է «Elle» ամսագիրը։
Արտիստը պարզաբանել է․ որ իր կարիերայի սկզբում, երբ 16-17 տարեկան է եղել, հրաժարվել է հանրությանը ցուցադրել իր մարմինը, սակայն չափահաս դառնալուց հետո սկսել է ավելի անկեղծ լուսանկարներ հրապարակել, ինչը, սակայն, դուր չի եկել նրա շատ երկրպագուների։ «Մարդիկ կառչում են այդ հիշողություններից, կապվածություն ձեւավորում։ Սակայն դա դեհումանիզացիա է»,- կարծում է արտիստը։
«Ես լուսանկարի պատճառով հարյուր հազար հետեւորդի եմ կորցրել։ Մարդկանց վախեցնում է մեծ կուրծքը»,- կատակել է 19-ամյա երգչուհին։
Այլիշը լուսանկարը, որը համացանցում վեճերի առիթ է տվել, հրապարակել է հուլիսին։ Երգչուհու երկրպագուները դժգոհություն էին հայտնել, որ արտիստը սկսել է անկեղծ հագուստ կրել՝ ենթադրելով, որ նա այդ կերպ ցանկանում է ուշադրություն գրավել իր նոր սկավառակի վրա։