Հայտնի է, որ տղամարդկանց և կանանց կենսաբանական ռիթմերը տարբեր են, և, հետևաբար, սեռերի մոտ սեռական ակտիվության գագաթնակետը տեղի է ունենում տարբեր ժամանակներում: Այսպիսով, ըստ սեքս-փորձագետ Ջորջեթ Կալիի, աղջիկներն ամենից շատ գրգռված են լինում երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, մինչդեռ տղաների համար այս ժամանակահատվածը առավոտյան 7: 30-ն է:

Վիճակագրության համաձայն, կանանց մոտ 64%-ը և տղամարդկանց 38%-ը խոստովանում են, որ սիրով զբաղվում են այն ժամանակ, երբ դա իրենց դուր չի գալիս, հայտնում է The Sun-ը: Մինչդեռ Ջորջեթ Կալին խոսել է այն մասին, թե ինչպես պահպանել կիրքը հարաբերություններում ՝ չնայած զուգընկերների տարբեր կարիքներին:

Փորձագետն առաջարկում է վաղ առավոտյան' աշխատանքի գնալիս միասին ցնցուղ ընդունել: Մարդկանց մեջ մերկ լինելը մեծացնում է լիբիդոն, իսկ մաշկ-մաշկ շփումը օգտակար է մտավոր, հուզական և ֆիզիկական առողջության համար, օրինակ՝ սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակի իջեցմանը, սիրո տրամադրություն ստեղծելուն: Ջրային պրոցեդուրաներից հետո, դանդաղ հագնվեք սիրախաղով, բայց թույլ մի տվեք, որ նա դիպչի ձեզ, սպասումն էլ ավելի լավը կդարձնի սեքսը:

Ձեր զուգընկերոջը սուրճ տվեք առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Հետազոտությունները պարզել են, որ այս աշխուժացնող ըմպելիքը բարելավում է սեռական կյանքը և պայքարում էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ: Ժամը 11 -ին ուղարկեք ձեր զուգընկերոջը սեքսուալ լուսանկար' նրան գրգռելու համար, և եթե երկուսդ էլ աշխատում եք տնից, բաժանվեք առանձին սենյակների:

Նախաճաշի ժամանակ Քալին խորհուրդ է տալիս չնստել սոցիալական ցանցերում, այլ սովորել նոր բան ինտիմ կյանքի ամենատարբեր տեսակների մասին: «Ձեր սովորածը կիսեք ձեր զուգընկերոջ հետ՝ նրան ուղարկելով սեքսուալ ձայնագրություն, որտեղ մանրամասն նկարագրում եք, թե ինչ եք անելու նրա հետ ավելի ուշ», - ասել է փորձագետը և առաջարկել հաղորդագրություն գրել նաև երեկոյան 15-ին՝ ձեր երևակայությունները շարունակելով:

«Աշխատանքից հետո երեկոյան ժամանակ հատկացրեք միմյանց՝ համբուրվեք, գրկախառնվեք: Փորձագետը նշում է, որ ընդամենը 20 վայրկյան գրկախառնությոան ընթացքում բարձրանում է օքսիտոցինի մակարդակը, որը հայտնի է որպես սիրո հորմոն: Հաջորդը, միասին ճաշ պատրաստեք և լցրեք այն բնական աֆրոդիզիակներով, ինչպես օրինակ' ծովամթերքներով:

Օգտակար է նաև միասին ֆիլմ դիտելը՝ հատկապես էրոտիկ բնույթի: Դրանից հետո կանչեք ընտրյալին մոմերով զարդարված բաղնիք և շարունակեք ռոմանտիկ երեկոն, մինչև երեկոյան ժամը 23-ին կգա սիրո կատարյալ պահը», - եզրափակել է Ջորջեթ Կալին: