Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում տարբերակներ է առաջարկել, թե ինչպես անցկացնել հանգստյան օրերը։

«Ի՞նչ անել հանգստյան օրերին։ Գնալ քաղաքից դուրս։ Անցկացնել ժամանակ երեխաների հետ քաղաքի այգիներից մեկում։ Սիրելի մարդու կամ մարդկանց հետ ունենալ երևանյան երեկո։ Փորձել պատրաստել նոր բաղադրատոմսը։ Վերհիշել սիրած հոբբին։ Դասավորել դարակներ։ Ազատվել անցանկալի իրերից։ Գնալ կինո կամ թատրոն։ Գնալ շոփինգի։ Դիտել և լսել save-երում պահած հաղորդումները, ֆիլմերը, փոդքասթները։ Փորձել էքստրեմալ ժամանց։ Հաշտվել կռված մարդկանց հետ։ Մնալ տանը ու ոչինչ չանել։ Անցկացնել օր կամ ժամեր առանց երեխաների»,- գրել է նա։