Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է վերելակում:

Կադրում Նազենին երկարափեշ սև զգեստով է և կրում է առատ զարդեր: Նրա շքեղ կերպարը լրացրել են կիպ հավաքված վարսերն ու վառ դիմահարդարումը:

«Բոլորին ժպիտ պարգևեք, թքած, թե ձեզ արցունքներ չեն վերադարձնում.... «թաց» սրտերը ծաղկուն են...»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին: