Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը կիսվել է անկեղծ հոլովակով` ի պատասխան երկրպագուների կողմից իր կազմվածքի վերաբերյալ քննադատություններին: Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-յան էջում:

39-ամյա աստղը նկարահանել է իրեն մեջքով դեպի տեսախցիկը՝ ցուցադրելով իր մարմինը հետևորդներին: Տեղադրված կադրերում նա կեցվածքներ է ընդունում թոփլես` կրելով միայն ներքնազգեստ: Այսպիսով, երգչուհին արձագանքել է այն երկրպագուներին, ովքեր կասկածում էին իրեն հետույքը պլաստիկ վիրահատությամբ մեծացնելու մեջ:

«Ահա մի տեսանյութ, որը հաստատում է, որ սա իսկապես իմ հետույքն է: Առանց ֆիլտրերի և ֆոտոշոփի, դա իսկապես ես եմ», - գրել է Սփիրսը հրապարակման նկարագրության մեջ, որը հավաքել է գրեթե ութ միլիոն դիտում:

Բաժանորդները երկիմաստ են արձագանքել կատարողի հոլովակին. որոշ օգտատերեր քննադատել են նրան: «Բրիթնի, կանգ առ», «Բրիթ, ինչ ես անում»,- գրել են նրանք:

Միեւնույն ժամանակ, մյուս երկրպագուներին հիացրել է Սփիրսի արտաքին տեսքը: «Գեղեցիկ կին», «Ճիշտ է, Բրիթնի, ցույց տուր նրանց», «Հիասքանչ կազմվածք», «Բրիթնի, շարունակիր նույն ոգով», «Դու հիանալի տեսք ունես», «Գեղեցիկ կին», «Ես հպարտ եմ քեզանով, Բրիթնի », - գրել են օգտատերերը: