Երբևէ մտածե՞լ եք, թե կանացի որ հատկանիշներն են գրգռում տղամարդկանց: Բացի նրանցից, որոնք ակնհայտ են: Պարզվում է՝ կանայք ունեն առաջին հայացքից աննկատ բազմաթիվ հատկանիշներ, որոնք հաջողությամբ արթնացնում են տղամարդու հետաքրքրությունը… և ոչ միայն հետաքրքրությունը:

Առաջին քայլն անելու պատրաստակամությունը
Եկել է ժամանակը կոտրելու կարծրատիպը, թե առաջին քայլը միշտ պետք է տղամարդն անի: Տղամարդուն դուր է գալիս, երբ նրան ցանկանում են. օգտվեք դրանից:

Նրա աչքերի մեջ նայելու կարողությունը
Եթե զրույցի ժամանակ տղամարդու աչքերի մեջ նայելու խնդիր չունեք, ապա դա ցույց է տալիս Ձեր ինքնավստահությունը: Իսկ ինքնավստահությունը սեքսուալ է:

Սեր վիդեոխաղերի նկատմամբ
Հետաքրքրվածություն վիդեոխաղերի նկատմամբ, խաղալու կարողություն և տղամարդու մոտ կառաջանա հետաքրքրվածություն:

Սեր կարմիրի նկատմամբ
Լինի դա շրթներկ, թե սեքսուալ ներքնազգեստ, կարևոր չէ, չէրևոր է, որ այն լինի կարմիր:

Անսպասելի համբույրներ
Քչերը դեմ կլինեն անսպասելի կրքոտ համբույրին: Փորձեք:

Նուրբ հպումներ
Կա թյուր կարծիք, թե նուրբ հպումներ ցանկանում են միայն կանայք: Տղամարդիկ նույնպես ունեն նուրբ հպումների կարիք, նույնիսկ եթե չխոստովանեն այդ մասին:

Cluber–ից պատրաստեց Անի Գաբուզյանը