Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը մասնակցել  Skims ապրանքանիշի գովազդային արշավին, որը պատկանում է գործարար Քիմ Քարդաշյանին: Նկարները հայտնվել են ապրանքանիշի Instagram-ի էջում:

47-ամյա մոդելը ներկայացել է թոփլես` սև լեգինսներով: Կադրերում աստղը մի ձեռքով ծածկում է մերկ կուրծք, իսկ մյուս ձեռքով բարձրացնում է մազերը: Բացի դա, նա լուսանկարվել է նաեւ առանց դիմահարդարման` բրենդի ներքնազգեստով:

Լուսանկարների հեղինակն  ամերիկացի լուսանկարիչ Դոննա Տրոփն է, ով համագործակցել է այնպիսի հրատարակությունների հետ, ինչպիսիք են Harpers Bazaar-ը, 10 magazine-ը, Vogue-ն, Woman's Health-ը, Dazed & Confused-ը, ինչպես նաև նկարահանել է Sephora, Chanel, Dior և Revlon ընկերությունների համար: