39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսի կյանքն ավելի ու ավելի է նմանվում մղձավանջի: Աստղը պայքարում է իր կյանքն ինքնուրույն տնօրինելու իրավունքի համար և դատարանից խնդրել է դադարեցնել իր նկատմամբ հարկադիր խնամակալությունը: Այս ընթացքում երկրպագուներն սկսել են #freebritney ֆլեշմոբը՝ պնդելով, որ իրենց կուռքը պետք է ազատություն ստանա, գրում է Life.ru-ն:

Բրիթնի Սփիրսի Instagram-ում, որը, ըստ երկրպագուների, կառավարում են նրա հարազատները, հայտնվել է հերթական անհանգստացնող կադրը: Լուսանկարում շիկահեր մերկ աղջիկը կանգնած է լոգարանում՝ մեջքով դեպի տեսախցիկը: Օգտատերերը կասկածել են, որ կադրում մի բան այն չէ:

Նրանք եկել են այն եզրակացության, որ լուսանկարում ամենևին էլ աստղը չէ, քանի որ նրա պարանոցին չկա իր սիրած եբրայերեն դաջվածքը, որը նշանակում է «բուժում»: Բացի դա, օգտատերերը անհանգստացել են, թե արդյոք Բրիթնին նման կադր հրապարակելու համար տվել է իր համաձայնությունը: