Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Կադրերում նա լողափին է, կրում է գեղեցիկ լողազգեստ, մազերն արձակված են, դերասանուհին իր հետևորդներին է ներկայացել առանց դիմահարդարման: 

Լուսանկարին կից նա գրել է.

«Ավազը հավերժ շարժման մեջ է: Փոթորկի հետ՝ տեսանելի ու ցավեցնող, «խաղաղ» ժամանակ՝ իբր հանգիստ, բայց էլի հոսուն ու կյանքից տանող: Իր՝ ավազե ժամացույցի պես հոսուն ու անդադրում է. իսկը մեր կյանքի նման: Երբ ուզում ես շուռ տալ, որ ժամանակդ սկսվի նորից, կյանքդ էլ նորից գլխիվայր շուռ է գալիս, որովհետև ամեն մի ավազահատիկ մի չպատմված պատմություն է՝ իր ցավերով կամ երազանքներով: Մեր փոքր կյանքերի մի հսկայական պատմություն, որի մասնիկները պարզվում ու տեսանելի են դառնում միայն ժամանակի ու տարածության հեռավորությունից: Մարդու կյանքի ավազե խճանկարը ամբողջ է դառնում միայն հետո... շատ հետո: Երբ մարդն էլ չի՜ լինում, բայց նույնիսկ ավազի վրա մնում են նրան հետքերը...»: