Վերջերս շիկահեր դարձած Սելենա Գոմեսը հազվադեպ է ուրախացնում երկրպագուներին իր համարձակ կերպարներով: Երգչուհին սիրում է կրել նուրբ ու էլեգանտ հանդերձանքներ, իսկ կարմիր գորգի վրա նախընտրում է ներկայանալ միայն երկարափեշ զգեստներով կամ «համեստ» կիսաշրջազգեստներով: Սակայն, այս անգամ աստղը որոշել է բացառություն անել, և ամենը` հանուն իր սեփական ապրանքանիշի:

Instagram-ի իր էջում Գոմեսը կիսվել է ֆոտոշարքով, որոնցում ցույց է տվել լողազգեստների մի քանի մոդելներ: Կադրերում Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին կեցվածք է ընդունել մանուշակագույն լողազգեստներով, որոնց վրա պատկերված են բազմերանգ ծաղիկներ:

Անկեղծ ֆոտոշարքը հիացրել է աստղի երկրպագուներին և նրանք խնդրել են, որ Գոմեսը հաճախակի ներկայանա նման ֆոտոսեսիաներով:

No description available.