Գրեթե յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ անկեղծ երազ ենք տեսել: Մեկը երազում մահճակալ է կիսել իր կուռքի հետ, իսկ ինչ-որ մեկն էլ սիրով է զբաղվել իր նախկինի հետ:

Ոչ թե նորից, այլ կրկին

Երազում սե՞քս եք տեսել ձեր նախկին սիրեկանի հետ: Մի շտապեք վերականգնել այդ հարաբերությունները: Նման երազը չի նշանակում, որ հին սիրավեպը արժանի է ուշադրության: Ամենայն հավանականությամբ, դուք պարզապես ձեր նախկին զուգընկերոջ հետ կետեր չեք դրել բոլոր «i»-երի վրա, այնպես որ ենթագիտակցորեն ցանկանում եք պարզել անորոշ կետերը: Եվ նրանք, ովքեր իրենց նախկինի մասին էրոտիկ երազաներ են տեսնում, գտնվելով նոր հարաբերությունների մեջ, պետք է մտածեն' արդյո՞ք ձեր սիրավեպը բավականաչափ ուժեղ է:

Դու իմ ընկե՞րն ես

Եթե երազում տեսել եք սեռական հարաբերություն ընկերոջ կամ անձի հետ, որին հաստատ սիրեցյալ չեք կարող անվանել, մի շտապեք նահանջել կամ, ընդհակառակը' էլ ավելի սերտացման պլաններ կազմել: Գուցե իրականում դուք ջերմ զգացմունքներ ունեք նրա հանդեպ: Հիշեք նաև, թե ինչպիսին էր երազային շփումը: Նենց ոչի՞նչ: Ամենայն հավանականությամբ, դուք ենթագիտակցորեն անհանգստանում եք ձեր ընկերոջ համար, միգուցե՞ նա այժմ փորձանքի մեջ է:

Սա աշխատանքային է

Գործընկերոջ հետ սեքսի մասին երա՞զ եք տեսել: Զարմանալի չէ: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում աշխատավայրում: Յուրաքանչյուր աշխատանքային օրը որոշակի հետք է թողնում ենթագիտակցության վրա: Եթե դուք հավանել եք ձեր հաջողակ գործընկերոջը, ուրեմն կարիք ունեք նույն որակներն ունենալ՝ առաջ շարժվելու համար:

Ես այդպիսին չեմ

Եթե երազ եթե տեսնում, որում սեռական հարաբերություն եք ունենում ձեր սեռի զուգընկերոջ հետ, չի նշանակում, որ ձեր կողմնորոշման մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել: Ի՞նչ է դա: Դա «զարթոնքի կոչ է», որ ժամանակն է բարձրացնել ինքնագնահատականը և սկսել սիրել ինքներդ ձեզ:

Աստղ անկողնում

Երազում սեքսո՞վ եք զբաղվել Բրեդ Փիթի կամ Անջելինա Ջոլիի հետ: Ամենայն հավանականությամբ, այս երազանքը մարգարեական չի լինի: Դա պարզապես նշանակում է, որ իրականում դուք էլ եք ուզում դառնալ սիրված և պահանջված մարդ:

Ո՞վ ես դու

Անծանոթի հետ սեքսը նույնպես ոչ մի կապ չունի իրականության հետ: Նրանք, ովքեր գիշերը անկողնում անցկացնում են անծանոթ մարդու հետ, թեկուզ երազում, երջանիկ մարդ են: Ինչո՞ւ այո, քանի որ անծանոթ զուգընկերոջ հետ սեքսի մասին երազը խոսում է ներդաշնակության և ճիշտ ուղու մասին:

Ես չեմ ուզում և չեմ անի

Երազ տեսե՞լ եք ձեր կամքին հակառակ սեքսի մասին: Դա նշանակում է, որ իրականում ինչ-որ մեկը մանիպուլացնում է ձեզ և փորձում է օգտագործել: Մարդիկ կարող են մի բան ասել և մտածել մեկ այլ բանի մասին: Փորձեք դիտարկել ձեզ շրջապատող մարդկանց: Նրանցից ոմանք սխալ են վարվում ձեր նկատմամբ: