Երգչուհի էմմին, ով ընտանիքի հետ իր հանգիստն է վայելում հայրենիքում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երգչուհին կրում է համարձակ դեկոլտեով հանդերձանք։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակումը նա չի մակագրել, իսկ հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել։