Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, կարճ շրջազգեստ է կրում, որը համադրել է խորը լանջաբացվածքով բլուզի հետ։ Իվետան կարճ սանրվածքով է, ընտրել է բնական շպար։ «Խելագարվելու բան է կին լինելը»,- հրապարակումը մակագրել է նա։