ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքից Fox 5 հեռուստաալիքի հաղորդավարուհի Ֆեվեն Կիֆլեգիորգիսը, ով հեռուստադիտողին հայտնի է Ֆեվեն Քեյ անունով, ձերբակալվել է տհաճ միջադեպի պատճառով: New York Post-ի հաղորդմամբ` աղջկան վաղ առավոտյան հայտնաբերել են ամբողջովին մերկ վիճակում` քնած իր Audi մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Նշվում է, որ լրագրողուհուց ալկոհոլի հոտ է փչել, և նա հայտարարել է, որ չի հիշում, թե ինչպես է հասել այն վայրը, որտեղ իրեն գտել են: Միեւնույն ժամանակ, Քեյը հրաժարվել է ալկոհոլի առկայությունը ստուգելու համար արյուն հանձնել:

Այնուամենայնիվ, գեղեցկուհուն տուգանել են $1000-ի չափով, ինչպես նաև պարտավորեցրել են հաճախել ավտոդպրոց: Ֆեվենը հայտարարել է, որ ընդունում է իր սխալը:

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես սրանից դաս եմ քաղել և կշարունակեմ սովորել», -ասել է նա: