Հայ երգչուհի Սոֆի Մխեյանը 29 տարեկան դարձավ: Նա արդեն հասցրել է մոմ փչել, երազանք պահել, որի մասին բարձրաձայնել չի ցանկանում, քանի որ այն խիստ անձնական է: Գիշերը ժամը 12-ին, երբ Սոֆին ընկերների հետ նշում էր ապրիլի 7-ը, մատուցողը մոտեցել է մի կտոր տորթով, որի վրա իր անունն է գրված եղել: «Եվ բոլորը՝ Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն եւ մյուս ընկերներս, սկսեցին շնորհավորել ինձ: Նրանց միացան սրահում գտնվող բոլորը մարդիկ՝ շուրջ 100 հոգի»,- NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց երգչուհին:

Սոֆի Մխեյանն արդեն հաղորդագրություններով, ֆեյսբուքյան իր էջին մեկնաբանություններով, Հայաստանից, Եվրոպայից եւ Ռուսաստանից հեռախոսազանգերով բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Նվերները երգչուհու համար, իհարկե, կարեւոր են, սակայն առաջին հերթին կարեւոր է մարդկանց կողմից իր հանդեպ նման վերաբերմունքն ու ջերմությունը: