Մայա Պողոսյանը, որը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադերում Մայան պատկերված է նավի վրա։ Նա սպիտակ շորտ է ընտրել ու բաց կապույտ տոպ. հագուստն ընդգծում է երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Մայա Պողոսյանն արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։