Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին փայլուն շրջազգեստ է կրում, որը համադրել է հետաքրքիր բլուզի հետ։ Զառան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով ընդգծել գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։