Ամերիկացի Lil Nas X-ը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որում ներկայացել է տարօրինակ կերպարում:

Կադրում ռեպերը ձեռքով ծածկում է կուրծքը, որն այնքան իրատեսական է թվում, որ երկրպագուները խառնաշփոթի մեջ են հայտնվել:

Life.ru-ի հաղորդմամբ` օգտատերերը չեն կարողացել հասկանալ՝ դա կատակ է՞, թե՞ երիտասարդ ռեպերն իսկապես մեծացրել է իր կուրծքը:

Պարբերականը նշում է, որ ռեպերի կրծքերն ակնհայտորեն ֆոտոմոնտաժի արդյունք են, չնայած նա դեռ շարունակում է հիմարեցնել երկրպագուներին` սոցցանցերի իր էջերում հրապարակելով «նոր կրծքերով» լուսանկարներ ու հոլովակներ: