Առեղծվածային հանգամանքներում մահացել է «Վոստոկ» խմբի մենակատար Նատելը Ասը։ Արտիստի մարմինը հայտնաբերել են Մոսկվայում՝ բարձրահարկ շենքերից մեկի պատուհանի տակ։

Ոստիկանությունը հայտնել է, որ իրենց զանգահարել է պատահական անցորդը, որը կնոջ մարմինը հայտնաբերել է մոսկովյան փողոցներից մեկում։ Փրկարարների ժամանելու պահին երգչուհին արդեն իսկ մահացած է եղել։ Նա կյանքից հեռացել է 48 տարեկան հասակում։

«48-ամյա երգչուհու մարմնի կողքին հայտնաբերվել է պայուսակ, որում փաստաթղթեր, բանալիներ եւ բջջային հեռախոս է եղել։ Բռնության հետքեր, պայքարի նշաններ չեն հայտնաբերվել։ Նախնական պարզվել է, որ Նատելան կարող էր ընկնել հրդեհային աստիճաններից»,- հայտնել են իրավապահ մարմնից։

Նատելա Ասը խմբին, որը հայտնի է «Миражи», «Танец желтых листьев» եւ «До встречи» հիթերով, միացել է մոտ մեկ տարի առաջ։