Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտարարել է ամուսնուց՝ Ալեքսանդր Պլակսինից բաժանվելու ու նրանից ունեցվածքը, որին նա հավակնում է, պայքարելով ձեռք բերելու ծրագրերի մասին։

«Նա 30 տարի օգտագործել է ինձ։ Ապրել է իմ հաշվին, իսկ հիմա ցանկանում է ամեն ինչ կիսել»,- «Ты не поверишь!» հաղորդման եթերում հայտարարել է նա։

Ուսպենսկայայի խոսքով՝ հենց ամուսնությունը լուծելու մասին հայտարարությունը ներկայացվի, անմիջապես կսկսի պայքար ունեցվածքի մասին։ Նա ամուսնու հետ պետք է կիսկի ավելի քան 74 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույքն ԱՄՆ-նում եւ մերձմոսկովյան առանձնատունը, որը գործակալները գնահատում են 150 մլն ռուբլի։

Քանի որ Ուսպենսկայան ամուսնացել է ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, դատական նիստերը կանցկացվեն Լոս Անջելեսում։ Ընդ որում, Կալիֆոռնիայի օրենքներով՝ ամուսնալուծության դեպքում ամբողջ ունեցվածքն ու վաստակած միջոցները, ինչպես նաեւ պարտքերն ամուսինների միջեւ կիսվում են հավասար։

Ուսպենսկայան այժմ զղջում է, որ 30 տարի առաջ ամուսնու հետ ամուսնական պայմանագիր չի կնքել։ Փաստաբան Սերգեյ Ֆեդորովի խոսքով՝ պայմանագրի բացակայությունը լրջորեն կվնասի աստղի գրպանի պարունակությանը։ Նա հաշվել է, որ միայն իրավաբանների ծառայությունների համար Ուսպենսկայան տարվա ընթացքում ավելի քան յոթ մլն ռուբլի կծախսի։ Ամուսնալուծության գործընթացն իր հերթին կարող է շատ երկար տեւել։

Լուսանկարը՝ Instagram