Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն, անկեղծ պատասխանելով երկրպագուների հարցադրումներին` Instagram-ի Story բաժնում անդրադարձել է նաեւ իր եւ դերասան Գոռ Համբարձումյանի բաժանությանը: Նա չի հերքել, որ այլեւս նշանված չէ:

«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային: Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»,- նշել է Մարիամը` հավելելով, որ ոչ մեկին ու ոչ մի բան չէր ցանկանա ջնջել իր հիշողությունից. «Ես շնորհակալ եմ բոլորին»,-իր պատասխանում ասել է դերասանուհին:

NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ մեկնաբանություն է խնդրել նաեւ Գոռից. դերասանը եւս հաստատել է իրենց բաժանության լուրը: «Մարիամը (Ռամաշկեն) տապալվող տեսակ չի, ես իրեն միշտ բարձունքում եմ պահել, տապալելը դժվար կլինի. այո մենք միասին չենք»,- նշել է նա: