Բալետի արտիստ եւ մանկավարժ Նիկոլայ Ցիսկարիձեն, պարզվում է, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին սիրելիի՝ ռեփեր Դավայի՝ Դավիթ Մանուկյանի հեռավոր ազգականն է։ Նա այդ մասին հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ «Պարեր աստղերի հետ» («Танцы со звездами») հաղորդման ընթացքում։

Ցիսկարիձեն պատմել է, որ մտադիր է անձամբ խոսել Մանուկյանի հետ եւ պարզել բոլոր մանրամասները։ Ռեփերը պատասխանել է, որ իր տատիկին այդ նորությունը կուրախացնի։

«Եթե շոուն չլիներ, ես երբեք չէի իմանա, որ Դավա անունով բլոգեր կա։ Իսկ երբ իմացա նրա ազգանունը՝ Մանուկյան, ես սկսեցի հետաքրքրվել եւ արդյունքում պարզեցի, որ նա իմ հեռավոր ազգականն է»,- ասել է Ցիսկարիձեն։