18-ամյա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի պատկերը այս տարի կհայտնվի Շվեդիայի առաջին նամականիշների վրա: «Նամականիշները պետք է արտացոլեն մեր ժամանակը, որում բնապահպանական խնդիրը արդիական է եղել տարիներ շարունակ՝ հատկապես Գրետա Թունբերգի շնորհիվ», - ասվում է հաղորդագրության մեջ: Բացի Գրետայի պատկերից՝ նոր նամականիշներում կան նաև շվեդական բնության բուսական և կենդանական աշխարհի մոտիվներ: Նամականիշերը վաճառքի կհանվեն 2021 թվականի հունվարի 14-ին, և դրանցից յուրաքանչյուրի արժեքը կկազմի 12 կրոն՝ 1,4 դոլար:

Թունբերգը հայտնի է որպես «Կլիմայի դեմ դպրոցական գործադուլ» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, որը միավորել է երիտասարդներին, ովքեր անտարբեր չեն գլոբալ տաքացման խնդրի նկատմամբ: Նա առաջադրվել է 2019 և 2020 թվականներին Խաղաղության Նոբելյան մրցանակների և ստացել է մի շարք այլ մրցանակներ: Թունբերգը ամերիկյան Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»: